Նաչո․ «Ես կցանկանայի հրաժեշտ տալ «Սանտիագո Բեռնաբեուին» այնպես, ինչպես Կրոսը»

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Նաչո Ֆերնանդեսը բացատրել է, թե ինչու չի կազմակերպել հրաժեշտը մրցաշրջանի վերջին խաղում «Սանտյագո Բեռնաբեուում»։

«Երբ Կրոսը հրաժեշտ տվեց «Սանտյագո Բեռնաբեուին», ես արդեն գիտեի, որ հեռանալու եմ «Ռեալից»։ Ես դեռ այն ժամանակ պայմանագիր չէի կնքել նոր ակումբի հետ։ Ես կցանկանայի հրաժեշտ տալ «Սանտիագո Բեռնաբեուին» այնպես, ինչպես Կրոսը, բայց դա ինձ պետք չէ, որպեսզի որևէ բանում համոզվեմ»,- Նաչոյի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ կիսապաշտպան Տոնի Կրոսը «Ռեալ-Սոսյեդադի» հետ խաղից հետո սեփական մարզադաշտում հրաժեշտ է տվել թիմի երկրպագուներին։