Ռիվալդո․ «Նա ֆենոմեն է այսօրվա ֆուտբոլում»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն, ով 1999 թվականին կատալոնական գրանդի հետ նվաճել է «Ոսկե գնդակը», հիացած է ակումբի հարձակվող՝ 16-ամյա Լամին Յամալով, ով լավ է հանդես գալիս նաև Եվրոպայի առաջնությունում։

«Կարող եմ միայն շնորհավորել նրան։ Ինչպես է նա խաղում, ինչպիսի՞ անհատականություն: Նա անհավանական է: Նա ֆենոմեն է այսօրվա ֆուտբոլում, նման բնավորությամբ ֆուտբոլիստ, ֆուտբոլիստ, ով այնքան մեծ հաճույք է ստանում խաղադաշտում ֆուտբոլ խաղալուց»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում record.com.mx-ը։

Հիշեցնենք, որ Յամալն իր նորամուտը նշել է «Բարսելոնայում» 2023 թվականին և գրեթե անմիջապես ստացել է իր առաջին հրավերը Իսպանիայի հավաքական։