Մարկուս Ռեշֆորդը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն

«Պարի Սեն Ժերմենը» կրկին դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին ձեռք բերելու տարբերակը:

Անցած մրցաշրջանում անգլիացու նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր փարիզցիներին, սակայն բանն այդպես էլ չկոնկրետացավ։ Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով՝ ՊՍԺ-ն վերջերս կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Ռեշֆորդի հավանական տեղափոխությունը:

Ֆրանսիական գրանդը շարունակում է հետևել 26-ամյա հարձակվողի հետ կապված իրավիճակին։

Պաշտոնական տրանսֆերային բանակցությունները կարող են սկսվել, եթե խաղացողն ուղղակիորեն հայտարարի Փարիզ տեղափոխվելու ցանկության մասին։