Նիկո Ուիլյամսը կարող է տեղափոխվել եվրոպական գրանդ ակումբ

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարները մտադիր են լրացնել այս ամառ Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Կիլիան Մբապպեի բացը։

Փարիզցիները գտել են խաղացողի, ում հետ հույս ունեն ուժեղացնել հարձակման գիծը։ Ինչպես հայտնում են Todofichajes-ի լրագրողները, Լիգա 1-ի չեմպիոնի թիրախում է Իսպանիայի ու Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը։

Ֆուտբոլիստի պայմանագիրը բասկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, իսկ գնման գումարը կազմում է 60 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում 21-ամյա հարձակվողն անցկացրել է 31 հանդիպում։ Ուիլյամսը խփել է 5 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում։