Պորտուգալիան Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ առաջին անգամ պարտվեց պաշտոնական խաղում

Հունիսի 26-ին կայացավ Եվրոպայի առաջնության F խմբի 3-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին Վրաստանի եւ Պորտուգալիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվել է վրացիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Այսպիսով, Պորտուգալիան Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ առաջին անգամ պարտվեց պաշտոնական խաղում։

Նշենք, որ Պորտուգալիայի հավաքականի վերջին պարտությունը եղել է 2022 թվականին Քաթարում կայացած Աշխարհի առաջնությունում: Այդ խաղում Պորտուգալիան մրցաշարի քառորդ եզրափակիչում 0։1 հաշվով պարտվեց Մարոկկոյին։

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ողջ ընթացքում իսպանացի մասնագետն անցկացրել է 18 հանդիպում՝ հաղթելով 15 անգամ և պարտվելով 3 անգամ։