Հայտնի են դարձել Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի լավագույն գոլի կոչման հավակնորդները։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
1. Հաքան Չալհանօղլու (Թուրքիա) Չեխիայի հետ խաղում (2:1),
2. Մատտիա Ձակկանի (Իտալիա) Խորվաթիայի հետ խաղում (1:1),
3. Ֆերան Տորես (Իսպանիա) Ալբանիայի հետ խաղում (1:0),
4. Մեմֆիս Դեպայ (Հոլանդիա) Ավստրիայի հետ խաղում (2:3):
Երեկ՝ հունիսի 26-ին, ավարտվեց Եվրոպայի առաջնության խմբային փուլը։