Շտուտգարտում EURO-2024-ի երկրպագուների գոտում հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ։
R-Sport-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան. ոստիկանության տվյալներով՝ հարձակման պահին ֆան գոտում հեռարձակվում էր Չեխիա – Թուրքիա (1:2) հանդիպումը։ Հարձակվողը բերման է ենթարկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա դանակ է կիրառել։
Հաղորդվում է երեք վիրավորի մասին, որոնցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։ Ներկայումս ոստիկանությունը պարզում է հանցագործության դրդապատճառը։