NBA-ի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլը բանակցություններ է վարում «Վեսթ Հեմի» բաժնետոմսերը գնելու շուրջ, հաղորդում է The Sun-ը:
Նախկին բասկետբոլիստը հետաքրքրություն է ցուցաբերել լոնդոնյան ակումբի բաժնետոմսերի ձեռքբերմամբ՝ դիտելով ակումբի անցած մրցաշրջանի հանդիպումները, որոնց արդյունքում «մրճահարները» զբաղեցրել են 9-րդ տեղը Պրեմիեր Լիգայում:
«Շաքը սիրում է անգլիական ֆուտբոլը և պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել ակումբում: Նա ներկա է եղել «Վեսթ Հեմի» խաղին մրցաշրջանի վերջում և իսկապես վայելել է այն: Հարցն այն է, թե արդյոք նրան կհամապատասխանեն ֆինանսական պայմանները։ Շաքը իսկապես շահագրգռված է գործարքն իրականացնելու հարցում»,- հրատարակությանը հայտնել է աղբյուրը:
Ներկայումս «Վեսթ Հեմի» բաժնետերերն են գործարարներ Դեյվիդ Սալիվանը (38,8%) և Դանիել Կրետինսկին (27%), գործարար Վանեսա Գոլդը (25,1%) և ներդրող Ալբերտ Սմիթը (8%)։ Ակումբի բաժնետոմսերի եւս 1,1%-ը պատկանում է այլ ներդրողներին։