Երկրպագուն փորձել է հարվածել Կրիշտիանու Ռոնալդուին Վրաստանի դեմ խաղում 🎥

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն EURO-2024-ի ժամանակ երկրպագուի կողմից հարձակման է ենթարկվել։

Վրաստանի դեմ խմբային փուլի խաղից հետո (0:2) երկրպագուն անմիջապես տրիբունաներից ցատկել է ֆուտբոլիստի վրա։

39-ամյա պորտուգալացուն վերջին պահին փրկել է անվտանգության աշխատակիցը, ով Ռոնալդուին պաշտպանել է երկրպագուից։

Պորտուգալիան իր խմբում առաջին տեղն է զբաղեցրել EURO-ի փլեյ-օֆֆի փուլի ուղեգիրը, թեև Ռոնալդուն խմբային փուլում գոլ չխփեց։