Համացանցում հայտնվել է 12-ամյա Խվիչա Կվարացխելիայի արխիվային լուսանկարը Կրիշտիանու Ռոնալդուի հետ 📸

EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրում Վրաստանի հավաքականի՝ Պորտուգալիայի ընտրանու հաղթանակից հետո սոցցանցերում արխիվային լուսանկար է տարածվել, որում պատկերված են Վրաստանի հավաքականի շատ երիտասարդ հարձակվող Խվիչա Կվարացխելիան և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Այս լուսանկարն արվել է Վրաստանում 2013 թվականին։ Ռոնալդուն «Միլանի» լեգենդ Անդրեյ Շևչենկոյի հետ եկել է Վրաստանի մայրաքաղաք՝ բացելու Վիտալի Դարասելիայի անվան ֆուտբոլի ակադեմիան։

Ռոնալդուն լուսանկարվել է երիտասարդ ֆուտբոլիստների մի ամբողջ թիմի հետ։ Սոցցանցերը պնդում են, որ այդ տղաների թվում է եղել այն ժամանակ 12-ամյա Խվիչան։

Այս նկարին կցված է լուսանկար երեկվա հանդիպումից, որտեղ 23-ամյա Կվարացխելիան Եվրոպայի առաջնության խաղի մեկնարկից առաջ դեմ առ դեմ հանդիպել է 39-ամյա Ռոնալդուին։