Վրաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մեկնաբանել է իր թիմի ելույթը EURO-2024-ի հաղթական խաղում։
Երեքշաբթի օրը՝ հունիսի 27-ին, Վրաստանը 2:0 հաշվով հաղթել է Պորտուգալիային՝ ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիրը:
«Սկուդետտոն ինձ համար անմոռանալի պահ էր, բայց այսօր ես ավելի երջանիկ եմ, քանի որ երբ խաղում ես քո երկրի համար, այնքան հպարտ ես, թեև ես շատ գոհ էի երկուսով էլ:
Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրն է. տիտղոս նվաճելը իմ երազանքն էր, և սա ևս իմ երազանքն էր: Դժվար է էմոցիաներս բառերով արտահայտել, ես այնքան երջանիկ եմ», – ՈՒԵՖԱ-ն մեջբերում է Խվիչային։