Գիորգի Մամարդաշվիլին կրկնել է EURO-ի ռեկորդը

Հունիսի 26-ին Վրաստանի հավաքականը EURO-2024-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում հաղթեց Պորտուգալիայի ընտրանուն (2:0) և դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ։

Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին անառիկ է պահել դարպասը՝ այս խաղում կատարելով 5 սեյվ։ Մամարդաշվիլին EURO-2024-ում կատարել է 21 սեյվ՝ կրկնելով ռեկորդը EURO-ի խմբային փուլում, հաղորդում է Opta-ն։ Նույնքան սեյվ է արել լատվիացի Ալեքսանդր Կոլինկոն EURO-2004-ի խմբային փուլում:

Բացի այդ, Մամարդաշվիլին EURO-2024-ում կանխել է 3,6 գոլ, ինչը ռեկորդ է 21-րդ դարում EURO-ի խմբային փուլում: