Չորեքշաբթի օրը՝ հունիսի 26-ին, կայացան EURO-2024-ի խմբային փուլի վերջին հանդիպումները, որոնցում Վրաստանը հաղթեց Պորտուգալիային (2:0), իսկ Թուրքիան՝ Չեխիային (2:1):
Այսպիսով, Իսպանիայի հավաքականը դարձավ միակը, որը հաղթեց խմբային բոլոր երեք հանդիպումներում։
Իսպանացիների հաջողությունը կարող էր կրկնել միայն Պորտուգալիան, սակայն Ռոբերտո Մարտինեսի թիմը պարտվեց վրացիներին։