«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը Անգլիայի հավաքականի կազմում 10 խաղում անընդմեջ ոչ մի օգտակար գործողությամբ աչքի չի ընկել։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ի նախօրեին Անգլիայի հավաքականն անցկացրել է EURO-2024-ի խմբային փուլի եզրափակիչ հանդիպումը։ Գարեթ Սաութգեյթի թիմը հանդիպել է Սլովենիայի հավաքականի հետ։ Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով։
EURO-2024-ի խմբային փուլի երեք տուրից հետո Անգլիայի հավաքականը վաստակեց հինգ միավոր և գրավեց առաջին տեղը C խմբում։