Սլովենիան իրավունք ստացավ EURO-2024-ի փլեյ-օֆֆում խաղալու։
Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում սլովենացիները ոչ-ոքի խաղացին Անգլիայի հետ՝ 0:0։
Մատյազ Կեկի թիմը 3 միավորով C խմբում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Սլովենիան միավորներով շրջանցեց Խորվաթիային, որը B խմբում երրորդն էր, իսկ A խմբից Հունգարիային՝ գոլերի տարբերությամբ:
Սլովենիայի համար սա Եվրոպայի երկրորդ առաջնությունն է, առաջինը՝ 2000թ.։