Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան Պորտուգալիայի հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Նա իմ մանկության կուռքն է եղել. ես միշտ երազել եմ խաղալ նրա հետ: Նա այլևս չի խաղում Եվրոպայում, ուստի ես իսկապես ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել խաղալ նրա դեմ:
Միգուցե մեր երազանքն իրականանա, և մենք հաղթենք, իսկ խաղից հետո ես ստանամ նրա մարզաշապիկը»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Վրաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 26-ին։