Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ամադու Օնանան Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրում Ուկրաինայի հետ հանդիպումից առաջ խոսել է ազգային հավաքականի «Ոսկե սերնդի» մասին։
«Ես ապրում եմ երազանքով, որովհետև այն տղաները, ում հետ հիմա խաղում եմ, նույն տղաներն են, որոնց ես դիտել եմ որպես երեխա:
Մեծ պատիվ է կիսել խաղադաշտը այնպիսի խաղացողների հետ, ինչպիսիք են Կևին դե Բրույնեն և Ռոմելու Լուկակուն: Նրանք իմ երկրի հերոսներն են։ Նրանք զարմանալի բաներ են արել այս երկրի համար, ուստի կարծում եմ, որ նրանք արժանի են կոչվելու «Ոսկե սերունդ», – մեջբերում է Օնանային ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ուկրաինա – Բելգիա հանդիպումը կկայանա հունիսի 26-ին։