EURO-2024. Ֆրանսիայի հավաքականը չկարողացավ հաղթել Լեհաստանին

EURO-2024-ի խմբային փուլի երրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Լեհաստանի հավաքականի դեմ։ Հանդիպումը ավարտվեց՝ 1:1 հաշվով։

Ֆրանսիայի հավաքականի կազմից 11 մետրանոցից աչքի ընկավ Կիլիան Մբապպեն։ Լեհերի պատասխան գոլը կրկին 11 մետրանոցից խփեց Ռոբերտ Լևանդովսկին։

Ֆրանսիայի հավաքականը վսատակեց 5 միավոր և երկրորդն է իր խմբում, Լեհաստանը մեկ միավորով 4-րդն է և լքում է մրցաշարը։