Ֆրանսիսկո Կոնսեյսաո․ «Մենք ցանկանում ենք հաղթել առաջին հերթին հանուն մեր ընտանիքների»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ֆրանսիսկո Կոնսեյսաոն պատմել է, որ շատ բան է զոհաբերել՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար ազգային հավաքականի հիմնական կազմում հայտնվելու համար։

«Հավաքականում լինելը և քո երկիրը ներկայացնելը ցանկացած ֆուտբոլիստի կարիերայի գագաթնակետն է։ Ես շատ էի ցանկանում օգնել իմ երկրին։ Ես երազում էի այս մասին և երազանքն իրականություն դարձավ, բայց ես ստիպված էի շատ աշխատել և շատ բան զոհաբերել դրա համար: Ես շատ ուրախ եմ և հույս ունեմ, որ կարող եմ օգնել թիմին։

Մենք ցանկանում ենք հաղթել առաջին հերթին հանուն մեր ընտանիքների, հանուն այն երկրի, որը ներկայացնում ենք։ Լավ է, որ թիմն ունի լեգենդներ, ովքեր անցել են պատմության մեջ և այժմ պատրաստ են մեզ հետ կիսվել իրենց փորձով։

Հուսով եմ, որ մենք կարող ենք օգնել նրանց այնքան, որքան նրանք օգնում են մեզ: Կցանկանայի հավատալ, որ երիտասարդության և փորձի համադրությունը կօգնի մեզ շատ հեռուն գնալ այս մրցաշարում»,- Կոնսեյկաոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։