Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը՝ կանադացին հայտնվել է «Չելսիի» և «Վեսթ Հեմի» ուշադրության կենտրոնում։

Ըստ աղբյուրի՝ տրանսֆերային գումարը գնահատվում է 20-25 մլն եվրո, քանի որ հարձակվողի պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է մեկ տարուց։

Անցած մրցաշրջանում 24-ամյա Դեյվիդը Լիգա 1-ում խփել է 19 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։