Կինգսլի Կոմանը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Մյունխենի «Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, անգլիական ակումբներից մեկը հետաքրքրություն է ցուցաբերում Ֆրանսիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։ Թե որ ակումբի մասին է խոսքը, չի նշվում։

Ֆրանսիացին «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվա վերջից։