Հայտնի է՝ Խոսելուի նոր ակումբի անունը

Իսպանացի հարձակվող Խոսելուն որոշել է հեռանալ «Ռեալից»։ Մադրիդյան ակումբը պատրաստ էր 34-ամյա ֆուտբոլիստին գնել «Էսպանոլից» վարձակալության ժամկետից հետո, սակայն նա որոշեց հեռանալ՝ հաշվի առնելով Կիլիան Մբապպեի և Էնդրիկի տրանսֆերները։

Ինչպես սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Խոսելուն արդեն պայմանավորվել է քաթարական «Ալ-Ղարաֆա» ակումբի հետ։

Խոսելուն պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականի հունիսի վերջը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Տրանսֆերի բոլոր փաստաթղթերը շուտով կստորագրվեն։