«Բրայթոնը» փոխհատուցում կստանա Ռոբերտո Դե Զերբիի հեռանալու համար

«Բրայթոնը» 6 միլիոն եվրո փոխհատուցում կստանա գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի հեռանալու համար, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ իտալացի մասնագետը գլխավորելու է «Մարսելը»։

Նշվեց, որ Դե Զերբին երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Մարսելի» հետ։