Խվիչա Կվարացխելիա․ «Նա իմ մանկության կուռքն է եղել»

Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան Պորտուգալիայի հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման նախօրեին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Նա իմ մանկության կուռքն է եղել։ Ես միշտ երազել եմ խաղալ նրա հետ։ Նա այլևս չի խաղում Եվրոպայում, ուստի ես իսկապես ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել խաղալ նրա դեմ։

Միգուցե մեր երազանքն իրականանա, և մենք հաղթենք, իսկ խաղից հետո ես ստանամ նրա մարզաշապիկը»,- ​​Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։