Կևին Դե Բրույնեի ապագան շարունակում է մնալ անորոշ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Բելգիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ «քաղաքաբնակները» չեն ծրագրում մոտ ապագայում բանակցությունների մեջ մտնել Դե Բրույնեի հետ համաձայնագրի երկարաձգման շուրջ։ Կևին Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվա վերջից։

Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 382 հանդիպում, որոնցում դարձել է 102 գոլի և 170 գոլային փոխանցման հեղինակ։