Ջեյդոն Սանչոն կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդում։

Ինչպես հայտնում է Sport-ը՝ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողանա մշտական ​​հիմունքներով վաճառել ֆուտբոլիստին, ապա նրանք կրկին ստիպված կլինեն Սանչոյին վարձավճարով առաջարկել որևէ այլ ակումբի։

Կատալոնական «Բարսելոնան» դեմ չէր լինի նման գործարք կնքել։

Հիմնական խնդիրը ֆուտբոլիստի բարձր աշխատավարձն է, սակայն «Բարսելոնան» արդեն հաղորդագրություն է ստացել, որ եզրային հարձակվողը պատրաստ է տրանսֆերի դեպքում պայմանները փոխելու տարբերակներ դիտարկել։

Անցած մրցաշրջանում Սանչոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։