«Բարսելոնայի» հարձակվող Մարկ Գիուն ընդունել է «Չելսիի» առաջարկը, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը «Բարսելոնային» կվճարի 6 միլիոն եվրո՝ այս գումարը նշված է 18-ամյա հարձակվողի պայմանագրում՝ որպես փոխհատուցում։
Կատալոնացիները հարձակվողին առաջարկել են նոր պայմանագիր, սակայն ֆուտբոլիստն ու նրա շրջապատը դա անբավարար են համարել՝ չորս տարվա պայմանագիր՝ 2 միլիոն եվրո աշխատավարձով գումարած բոնուսներ։ «Չելսիի» առաջարկը եռապատիկ է այդ գումարից։
Անցած մրցաշրջանում Գիուն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 7 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։