Էրիկ տեն Հագը կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 54-ամյա մասնագետի հետ նոր պայմանագիրը գրեթե համաձայնեցված է։ Այս շաբաթ կողմերը կմտնեն բանակցությունների վերջնական փուլ։

Տեն Հեգը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022 թվականի ամառվանից։ Անցած մրցաշրջանում անգլիական գրանդը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը և նվաճել Անգլիայի գավաթը։