Նեյմարը նշել է իր կարիերայի ամենաբարդ մրցակցին

«Ալ-Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը նշել է այն մրցակցին, ում դեմ իր համար ամենադժվարն է եղել խաղալը։

Ըստ Goal-ի՝ Նեյմարն այդպիսին է համարում իր հայրենակից՝ ՊՍԺ-ի նախկին թիմակից Տիագու Սիլվային։

39-ամյա Սիլվան դեռ չի ավարտել իր ֆուտբոլային կարիերան։ Մրցաշրջանի վերջում նա հեռացավ «Չելսիից»՝ կարիերան շարունակելու հարազատ «Ֆլումինենսեում»։ Եվրոպայում Սիլվան հասցրել է խաղալ «Միլանի», ՊՍԺ-ի և «Չելսիի» կազմում։