Խվիչա Կվարացխելիա․ «Պորտուգալիայում բոլորը խաղում են մեծ թիմերում և մեծ փորձ ունեն»

Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան EURO-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Պորտուգալիայի դեմ խաղից առաջ խոսել է սպասվող հանդիպման մասին։

«Պորտուգալիայում բոլորը խաղում են մեծ թիմերում և մեծ փորձ ունեն: Մենք գնահատում ենք մեր հակառակորդին։ Բայց մենք խաղացինք շատ լավ թիմերի դեմ։ Բայց անուններն այնքան էլ կարևոր չեն, մենք հարգում ենք բոլորին, բայց ցանկանում ենք հաղթել։ Մենք դա ցույց տվեցինք Թուրքիայի (1։3) և Չեխիայի (1։1) հետ հանդիպումներում։ Վաղը մեզ հաղթանակ է պետք, և կարևոր չէ, թե ով է մեզ հակադրվում։

Մենք կարող ենք խաղալ բոլորի դեմ։ Մենք կարող էինք ավելիին հասնել Չեխիայի և Թուրքիայի հետ, բայց փորձը շատ բան է որոշում։ Ամեն դեպքում, մենք կփորձենք օգտվել մեր շանսերից։ Մենք այստեղ չենք եկել որպես զբոսաշրջիկներ, և դեռ հնարավորություն ունենք ավելի առաջ գնալու»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում RB Sport-ը։