Կրիշտիանու Ռոնալդուն՝ Նաչոյին. «Դու «Ռեալի» մեծ պատմության հերոսներից մեկն ես»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է մադրիդյան ակումբի ավագ Նաչոյին, ում հեռանալու մասին պաշտոնապես հայտարարվել էր հունիսի 25-ին։

Նաչոն լքում է «Ռեալը»՝ դառնալով ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։

«Դուք Մադրիդի «Ռեալի» մեծ պատմության հերոսներից եք։ Հպարտ եղիր ձեռք բերածով, Նաչո», – գրել է Ռոնալդուն։

Ռոնալդուն ներկայումս հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում», իսկ Նաչոն, ով տեղափոխվում է «Ալ-Կադիսիա», կլինի նրա մրցակիցը առաջնությունում։