Անդրեյ Լունինը թոփ տարբերակներ ունի կարիերան շարունակելու համար

Ուկրաինայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» 25-ամյա դարպասապահ Անդրեյ Լունինը առաջնահերթ տարբերակ է եվրոպական շատ ակումբների համար, որոնք որակյալ ուժեղացումներ են փնտրում դարպասապահի դիրքում։

Լունինը եվրոպական այնպիսի հսկաների հետաքրքրությունների տիրույթում է, ինչպիսիք են Լոնդոնի «Արսենալը», «Նյուքասլը» և Մադրիդի «Ատլետիկոն»։

2023/2024 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» Լունինի հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան, Լա լիգան և Իսպանիայի գավաթը։