Դեյվիդ Բեքհեմը Լիոնել Մեսսիին ծննդյան նվեր է հանձնել 📷

Անգլիայի հավաքականի նախկին ավագ, իսկ այժմ «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը շնորհավորել է իր թիմի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին ծննդյան օրվա առթիվ։

Հունիսի 24-ին արգենտինացին դարձավ 37 տարեկան։ Այս առիթով Բեքհեմը Մեսսիին նվիրել է արգենտինական Catena Zapata ապրանքանիշի հսկայական մեծ շշով գինի։

«Ծնունդդ շնորհավոր մեծագույն։ Ծնունդդ շնորհավոր իմ ընկեր»,- գրել է Բեքհեմը սոցցանցում։

Image