Պաշտոնական․ Նաչո Ֆերնանդեսը լքեց «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարեց կենտրոնական պաշտպան և ակումբի ավագ Նաչո Ֆերնանդեսի հեռանալու մասին։

««Ռեալը» ցանկանում է իր երախտագիտությունն ու ջերմությունը հայտնել Նաչոյի՝ մեր ակումբի մեծ լեգենդներից մեկի հանդեպ։ «Ռեալի» բոլոր երկրպագուները մեծ հպարտություն են զգում մեր պատմության ամենալեգենդար ֆուտբոլիստներից մեկով։ «Ռեալ Մադրիդը» հաջողություն է մաղթում նրան և իր ողջ ընտանիքին կյանքի այս նոր փուլում»,- ասվում է ակումբի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նաչոն «Ռեալի» սան է։ Նա մադրիդյան թիմում հանդես է գալիս 2012 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 364 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։