«Էվերթոնը» հայտարարել է պաշտպան Էշլի Յանգի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
38-ամյա ֆուտբոլիստը նոր՝ մեկ տարվա պայմանագիր է կնքել թիմի հետ՝ մինչև 2025 թվականի հունիսը։
Յանգը անգլիական ակումբին միացել է անցյալ տարվա հուլիսին։ ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում 38-ամյա պաշտպանը 31 հանդիպում է անցկացրել՝ չխփելով ոչ մի գոլ։
Յանգը նախկինում հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Ինտերը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ասթոն Վիլան» և «Ուոթֆորդը»։