Գարեթ Սաութգեյթ. «Մենք դեռ չենք խաղացել այնպես, ինչպես ցանկանում ենք»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրում Սլովենիայի հետ կայանալիք հանդիպման մասին։

«Մենք մեծ մոտիվացիա ունենք։ Մենք դեռ չենք խաղացել այնպես, ինչպես ցանկանում ենք, և հնարավորություն ունենք հաղթելու խմբում։ Սա կարող է շատ կարևոր լինել։ Մեր մոտիվացիայի մակարդակը շատ բարձր է։ Ես երբեք դրանում չեմ կասկածում, հատկապես վաղվա համար»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Անգլիան այս պահին չորս միավորով առաջին տեղում է: Սլովենիայի հավաքականը երկու միավորով երրորդ տեղում է։