Ռոմանո. Խոսելուն կհեռանա «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն կլքի մադրիդյան ակումբը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ հարձակվողը որոշել է տեղափոխվել քաթարական «Ալ-Ղարաֆա» ակումբ։ Մադրիդի «Ռեալը» պատրաստ էր գնել «Էսպանյոլից» վարձակալած ֆուտբոլիստի պայմանագիրը։ Հարձակվողին պահելու ցանկություն է հայտնել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոըտին։

Նախորդ մրցաշրջանում Խոսելուն «Ռեալի» կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։