Ջանլուիջի Դոննարուման տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Երկուշաբթի օրը՝ հունիսի 24-ին, կայացավ EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Խորվաթիա – Իտալիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Ջանլուիջի Դոննարուման խաղացել է իտալացիների կազմում։ Խաղի ժամանակ նա 25 տարեկան 120 օրական էր։

Այսպիսով, Դոննարուման դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ամենաերիտասարդ դարպասապահը, ով 10 հանդիպում է անցկացրել։