Հայտնի է՝ Խորվաթիա – Իտալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը

Իտալիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի ընտրանու հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով 55-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել և դառնալով եվրոյի պատմության ամենատարեց գոլահարը։