Լուկա Մոդրիչը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին

Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը EURO-2024-ի 3-րդ տուրի Իտալիայի հետ խաղից հետո (1:1) պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին։

«Ես ուզում եմ միշտ ֆուտբոլ խաղալ, բայց մենք հասկանում ենք, որ դա անհնար է։ Մի օր ես պետք է հայտարարեմ իմ կարիերան ավարտելու մասին, բայց չգիտեմ, թե դա երբ կլինի։ Հիմա դա քննարկելու ժամանակը չէ»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Խորվաթիան վաստակեց 2 միավոր և B խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը, սակայն պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու իր շանսերը՝ որպես խմբային փուլի լավագույն երրորդ թիմերից մեկը։