Հայտնի է՝ Ալբանիա – Իսպանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստի անունը

Իսպանիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի խաղում հաղթեց Ալբանիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ Իսպանիայի հավաքականի։

Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերան Տորեսը։

Հենց Տորեսը 13-րդ րոպեին խփեց հանդիպման միակ գոլը։