Ֆերան Տորես․ «Երբ ես հագնում եմ Իսպանիայի մարզաշապիկը, զգում եմ, որ խաղում եմ բոլորի համար»

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերան Տորեսը EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումից հետո կիսվել է հույզերով։

Իսպանացիները վաստակեցին 9 միավոր ու բաց չթողեցին ոչ մի գնդակ՝ վստահորեն փլեյ-օֆֆ մտնելով 1-ին տեղից։

«Մենք ֆենոմենալ ենք խաղում: Մենք ընտանիք ենք, շատ ընկերասեր։ Այս թիմի առանձնահատուկ բանն այն է, որ բոլորը պատրաստ են սկսել: Պահեստայինների նստարանից եկող ֆուտբոլիստները նույնպես շատ կարևոր են, քանի որ խաղերի վերջում շատ գոլեր են խփվում: Ցանկանում եմ, որ մարզչի համար դժվար լինի թիմի վերաբերյալ որոշումներ կայացնելը։

Երբ ես հագնում եմ Իսպանիայի մարզաշապիկը, զգում եմ, որ խաղում եմ բոլորի համար, ընտանիքիս և ինձ աջակցող մարդկանց համար: Ես հպարտ եմ, որ կրում եմ այս մարզաշապիկը»,- ​​Տորեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը: