COPA AMERICA. Բրազիլիան և Կոստա Ռիկան չպարզեցին հաղթողին 🎥

Հունիսի 25-ի գիշերը կայացել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի Բրազիլիա – Կոստա Ռիկա հանդիպումը։

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

Հաջորդ տուրում Բրազիլիան կմրցի Պարագվայի հետ, իսկ Կոստա Ռիկան կհանդիպի Կոլումբիային։