EURO-2024. Իտալիան Խորվաթիայի հետ խաղում փրկվեց պարտությունից և դուրս եկավ փլեյ-օֆֆ 🎥

Իտալիայի հավաքականը EURO-2024-ի խմբային մրցաշարի երրորդ տուրում ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ։ Հանդիպումը ավարտվեց՝ 1։1 հաշվով։

Խաղի 55-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը։ 33 վայրկյան առաջ Մոդրիչը վրիպել էր 11 մետրանոցից։

Խաղի վերջնամասում՝ 90+8-րդ րոպեին Մատիա Զակկանին փրկեց Իտալիայի հավաքականին պարտությունից։

Լուչիանո Սպալետիի թիմը վաստակեց 4 միավոր և Իսպանիայի հավաքականի հետ, որը ունի վաստակած 9 միավով, դուրս եկան EURO-2024-ի փլեյ-օֆֆ։

Խորվաթիան վաստակեց 2 միավոր և B խմբում զբաղեցրեց երրորդ տեղը։