EURO-2024. Իսպանիան հաղթեց Ալբանիային 🎥

Իսպանիայի հավաքականը EURO-2024-ի խմբային մրցաշարի երրորդ տուրի խաղում 1։0 հաշվով հաղթեց Ալբանիային։

Միակ գոլը հանդիպման 13-րդ րոպեին Դանի Օլմոյի փոխանցումից հետո խփեց Ֆերան Տորեսը։

Իսպանիան 9 միավորով երեք հաղթանակ տարավ B խմբում և առաջին տեղով դուրս եկավ EURO-2024-ի փլեյ-օֆֆ։ Լուիս դե լա Ֆուենտեի թիմը խմբային փուլում ոչ մի գնդակ բաց չթողեց։

Ալբանիան մեկ միավորով ավարտեց իր ելույթները EURO-2024-ում։