Ռուդ վան Նիստելռոյը կարող է վերադառնալ անգլիական ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը կարող է վերադառնալ անգլիական ակումբ, որի կազմում հանդես է եկել 2001-ից 2006 թվականներին։

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Նիդեռլանդների հավաքականի 47-ամյա նախկին խաղացողին առաջարկվել է միանալ Էրիկ տեն Հագի մարզչական շտաբին «Մանչեսթեր Յունայթեդում»:

Վան Նիստելռոյը նաև առաջարկ ունի գլխավորել Չեմպիոնշիփ իջած «Բարնլին»: Սպասվում է, որ հոլանդացին իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի այս շաբաթ:

Վան Նիստելռոյը սկսել է իր մարզչական կարիերան՝ օգնելով Գուս Հիդինկին Նիդեռլանդների հավաքականի կազմում 2014 թվականին։ 2022-ից 2023 թվականներին մասնագետը մարզել է ՊՍՎ-ն, որի հետ նվաճել է Հոլանդիայի գավաթը։