Լիոնել Մեսսին բացատրել է, թե ինչու է այդքան շատ քայլում խաղերի ժամանակ

Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին բացատրել է խաղերի ժամանակ խաղադաշտում տեղաշարժվելու իր մոտեցումը։

«Շա՞տ եմ քայլում: Ես նայում եմ, թե որտեղ են նրանք կանգնում և որտեղ են վազում:

«Բարսելոնայում», օրինակ, ես միշտ մեծ ուշադրության եմ արժանացել։ Ուստի ես փորձում եմ ուշադրությունից կորել: Երբ մրցակիցները գրոհում են, ես նույնպես ուսումնասիրում եմ նրանց»,- ասել է Մեսսին Clank-ի եթերում:

Այսօր՝ հունիսի 24-ին, Մեսսին դարձավ 37 տարեկան։