Յոզուա Կիմիխը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է հեռանալ ակումբից այս ամառ, հայտնում է Sky Sport Germany-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը մյունխենյան ակումբում իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի 2024 թվականի Եվրոպայի առաջնության ավարտից հետո։

Հաղորդվում է նաև, որ «Բավարիան» պատրաստ է վաճառել Կիմիխին այս ամառ։ Ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կիմիխը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։