«Մանչեսթեր Յունայթեդը» պատասխանել է «Լացիոյի» առաջարկին

«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է հարձակվող Մեյսոն Գրինվուդին ձեռք բերելու «Լացիոյի» առաջարկը, հայտնում է The Sun-ը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ հռոմեական ակումբը 22-ամյա անգլիացու համար «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է 20 միլիոն ֆունտ ստերլինգ։

Նախորդ մրցաշրջանում Գրինվուդը վարձավճարով հանդես էր գալիս «Խետաֆեի» կազմում։ Նա անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։