Հայտնի է դարձել, թե որ համարի մարզաշապիկով Էնդրիկը հանդես կգա «Ռեալում»

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էնդրիկը շուտով կհամալրի Մադրիդի «Ռեալի» շարքերը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Մարիո Կորտեգանը, կողմերը պայմանագիր կկնքեն հուլիսի 21-ին, երբ ֆուտբոլիստը կդառնա 18 տարեկան։ Նրա շնորհանդեսը «Ռեալում» տեղի կունենա հուլիսի 26-ին։

Ըստ աղբյուրի՝ Էնդրիկը մադրիդյան գրանդի կազմում հանդես կգա 16 համարի մարզաշապիկով։

Անցած մրցաշրջանում հարձակվողը հանդես է եկել հայրենի երկրում՝ «Պալմեյրաս» ակումբում։